Մեր սիրելի Քեռի...
Ազգ ու հայրենիք պաշտող։
Աշխարհն ու կյանքը այնպես սիրող մեր Հարութը չկա այլևս...
Պայծառ ու ժպտերես մեր ընկերը, որի բարությամբ ողողված չէինք էլ պատկերացնում, թե մի օր նա հավերժի ճամփորդ կդառնա...
Այսքա՜ն անժամանակ...
Թվում էր, թե մահը նրա համար չէ, այնքան կյանք կար նրա մաքուր ու պարզ աչքերում...
Հազար ափսոս, որ նրա նմաններն են հեռանում և մեզանից պակասում է նրանց անսահման բարությունը, մանկան նման անմիջական ժպիտը, աշխարհի չափ գեղեցիկ հոգին։
Դու այնքա՜ն Մարդ եղար, այնպե՜ս Մարդ, որ կորստիդ ցավից խոնարհվեցին մեր հոգիները։
Մի ուրիշ կյանքում դեռ հանդիպելու ենք, սիրելի ու անդավաճան Քեռի։
Եվ երբ էլ հանդիպենք, էլի՛ գրկելու ենք քեզ
ու սիրելու ենք քեզ՝ հարազատի սիրով,
Քեռի ջան...
Իմ հին օրերի անդավաճան ընկեր, հուսահատ միտքդ որտե՞ղ կանգ առավ. բայց սիրտդ մեծ ու բարի սիրտդ պայքարեց յոթ օր, և կանուխ մի զանգ, որ կոտրեց անորոշության սառույցը քո ջերմ սենյակը լցվեց սառնությամբ ու ես հասկացա, դեռ մանկական հիշողություններից տպավորված իմ կյանքի ամենավառ կերպարը այլևս չկա։
Անողոք մահը տարավ մեր սիրելի քեռուն` ԳԱԼՈՒՍՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ։. Չկա այլևս անհանգիստ, բոլորին հասնող, օգնող ու պայքարող մեր քեռին: Նրա բարությունն ու մարդասիրությունն սահման չուներ։ նա բարի էր բոլորի հանդեպ՝ մտերիմ թե օտար։
Քեռի ջան, Աստված հոգիդ լուսավորի, թող հողը թեթև լինի քո շիրիմին։ Շատ-շատ ենք ցավում, սարսափելի է:
Թող Աստված օգնի ձեր հոգուն հանգստանալ խաղաղության մեջ: Թող նրա հետ կապված բոլոր հիշողություններն օգնեն գտնել ձեզ համար անհրաժեշտ խաղաղությունը: Բառերը չեն կարող չորացնել ձեր արցունքներն ու մեղմացնել ձեր ցավը: Համբերություն Ձեզ
Խոնարհումս Շիրիմիդ՝ սիրելի ընկեր։
Ասում են, չկան անփոխարինելի անձինք։ Կա՛ն․․․
Սամվելը, հայ պատմագիտության, հուշարձանագիտության գիգանտն․․․ անփոխարինելի է․․․
Ու ցավոք հեռացավ ընդմիշտ, թողնելով բազում կիսատ գործեր, ծրագրեր, երազանքներ․․․
Մահից մի քանի օր առաջ ընտանիքով ացելեցիք քեռուս, երկու ժամից ավել մնացինք մոտը` խոսեցինք։ Ես անհանգիստ էի տեղս չէի գտնում...Քեռիս հազիվ էր խոսում, սակայն բառեն արտաբերել էր շատ պարզ ու հասկանալի, անմիջապես զգաց , ասաց
- Ինչո՞ւ ես անհանգիստ Ջանիկ ջան
Ասացի, չեմ ուզում քեզ այս վիճակով տեսնել ...
Ժպտաց, ու պատասխանեց․
- Բոլորիս վերջն էլ էսպես է լինելու։
Երբևէ ճանաչածս ամենաազնիվ ու անկաշառ մարդը․․․ նա ինձ համար եղել է ու կմնա ուղենիշ ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության, նվիրումի․․․
Քեռիս ինձ համար գիգանտ էր, հսկա, անփոխարինելի․․․
Ապա քայլ, քայլ ճանաչեցի Սամվելին, հասկացա նրա առաքելությունը, ճանաչեցի նրա հոգին, նրա ազնվությունը, պարկեշտությունը․․․
Երկա՜ր, երկա՜ր ճանապարհ ենք անցել միասին։ Շատ բան եմ սովերել քեռուցս․ Նրա հետ անցկացրած ամեն ժամը դաս էր՝ հայրենաճանաչողության, հայրենասիրության, անաչառության, ազնվությա՛ն դաս։
Հաճախ էի խնդրում, որ գա մեր զբոսավարների դպրոց ու ճարտարապետության տեսություն, հուշարձանագիտություն դասավանդի ուսանողներիս։ Սիրով հանձն էր առնում, ու անշահախնդիր նվիրումով կատարում իր գործը։
Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, լավ Ուսուցիչներ եմ ունեցել։ Լավագույնը, դու՛ էիր․․․ մարդ, ում դասերը ոչ միայն գիտությանն էին վերաբերվում, այլև՝ Մարդու՛ն, Հայրենիքի՛ն, Քո դասերն ազնվության, անաչառության, հայրենաճանաչողության դասեր էին։
Փա՛ռք հիշատակիդ․․․
Միշտ համեստ, ժուժկալ, չափավոր քեռիս աշխատելիս կերպարանափոխվում էր։
․․․ և ուր էլ գնում էինք, քոռուս հետ անցկացրած ամեն օրը դաս էր․ դաս՝ հայրենիքի, բնության, մարդու, արժեքների մասին։ Դաս, որ