Ահա, թե որտեղից է գալիս «Էշ փերեցի» արտահայտությունը..
Փերեցու էշն անընդհատ վերև էր նայում դեպի տան կտուրը, նա էլ խղճում է էշին, մտածելով, որ նա էլ է ուզում բարձրից տեսնել աշխարհը։ Մի արևոտ ու պայծառ օր, նա էշին բարձրացնում է տան կտուրը: Էշն իրեն տիրակալ զգալով հիացած նայում էր շրջակայքին։ Որոշ ժամանակ անց, երբ նա ուզում էր նորից իջեցնել, ավանակը համառում էր ու տանիքից ցած չէր իջնում: Փերեցին շատ է չարչարվում, բայց ապարդյուն։ Ուստի որոշում է էշին հանգիստ թողնել, մտածելով, որ ինքն իրեն կիջնի:
Երկու-երեք օր հետո էշն սկսում է զռալով աջ ու ձախ ցատկոտել և ոտքերով ուժգին հարվածել կտուրին: Տան տերն անհանգստանում է, քանի որ տանիքը չէր կարող դիմանալ կենդանու հարվածներին։
Նա մի անգամ ևս փորձում է էշին տանիքից իջեցնել, բայց կրկին ապարդյուն: Ավելին, այս անգամ էշը քացով խփում է գյուղացուն ու տանիքից գցում։ Վերջապես Էշի հարվածներին չհանդուրժող կտուրը փլուզվում է և էշն ընկնում ավերված տան մեջ։
Այս ամենը տեսնելով փերեցին հասկացավ, որ երբեք չպետք է էշին բարձրացնել կտուրը (կամ բարձր պաշտոն տալ), այլապես երեք վատ բան կարող է պատահել.
1- Էշը` վնասում է իրեն
2- էշը` վնասում է մեծացնողին
3- էշը` փչացնում է իրեն տրված պաշտոնը։