Մեծ պրիզմայաձև հանքային աղբյուր-լիճը գտնվում է ԱՄՆ-ի Յելոուսթոունի ազգային պարկում (Վայոմինգ նահանգում)։ Ծովի մակերևույթից 2220 մ բարձրության վրա։ Այն մեծությամբ աշխարհում երրորդ հանքային տաք լիճն է` զիջում է  Նոր Զելանդիայում գտնվող Frying Pan (Տապակող թավա) և Դոմինիկայում գտնվող Boiling (Եռացող) լճերին։ Անվանումն ստացել է երկրաբանների կողմից 1871 թվականին,պրիզմայաձև է անվանվել իր տպավորիչ գույնի համար: Քանի որ լճի գույները համընկնում են օպտիկական պրիզմայով անցնող սպիտակ լույսի  ցրման արդյունքում տեսանելի գույներով` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և կապույտ:  Վառ գույներն առաջանում են  ջրում հանքանյութերով հարուստ մանրեների նստվածքների արդյունք են: Մանրէաբանական նստվածքների գույնի մգությունը կախված է քլորոֆիլի և կարոտինոիդների (դեղին, նարնջագույն կամ կարմիր պիգմենտներ)  հարաբերակցությունից և ջրի ջերմաստիճանից: Ամռանը նստվածքները հակված են նարնջագույն և կարմիր գույնի, մինչդեռ ձմռանը նստվածքներըը սովորաբար մուգ կանաչ են:  Լճի կենտրոնում ջրի ջերմաստիճանը բարձր է, որի մուգ կապույտ գույնն առաջանում է ջրի ներքին կապույտ գույնից, ստերիլության և խորության պատճառով, արտահայտիչ է հատկապես գարնանը։  Շրջանաձև լիճն տրամագիծը հասնում է 110 մետրի, խորությունը 50 մ։ Աղբյուրի հատակից րոպեում բխում է մոտ 2100 լ (560 ԱՄՆ գալոն) ջուր, որի ջերմաստիճանը 70 °C (160 °F) է։

Теги других блогов: լիճ աղբյուր ջրի ջերմաստիճան