Չհարմահալ և Բախտիարի նահանգը Իրանի կենտրոնական նահանգներից է, որի կենտրոնը Շահրեքորդ քաղաքն է։ Տարածքը 16421 քառ. կիլոմետր է, որը կազմում է Իրանի ընդհանուր տարածքի մեկ տոկոսը։ Միջին բարձրությունը մոտ 2153 մետր է, այդ պատճառով Չահարմահալ և Բախտիարի նահանգը համարում են Իրանի տանիքը։ Հյուսիսից և արևելքից սահմանակից է Սպահան նահանգին, արևմուտքից ՝ Խուզեստան նահանգին, հարավից՝ Քոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգներին, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Լոռեստան նահանգին։
Վարչատարածքայն բաժանման համաձայն՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգն ունի 11 շահրեսթան (պարսկերեն՝ شهرستان՝ գավառ, 43 բախշ (պարսկերեն՝ بخش՝ շրջան, 28 քաղաքային համայնք (շահր, պարսկերեն՝ شهر) և 51 գյուղ (դեհեսթան, պարսկերեն՝ دهستان)։
Բախտիարին համարվում է Լորեստանի մի մասը, Լորեստանն այն աշխարհագրական տարածքն է, որտեղ ապրում են Լոռերը։
Նահանգի տարածքում 3500 մետրից ավելի բարձրությամբ գագաթների թւվը հասնում է 16-ի։ Բարձրադիր գոտիները զբաղեցնում են նահանգի տարածքի 76%-ը, իսկ հարթավայրերը՝ 24%-ը։
Զագրոսի լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Զարդեքուհը (հայերեն՝ Դեղին սար) 4222 մ., նահանգի ամենաբարձր կետն է։