«Սանդուղք դեպի դրախտ» այս անունն է կրում այն գեղատեսիլ երթուղին, որը տանում է դեպի Ավստրիական Ալպերի Գրոսեր Դոններկոգել (Grosser Donnerkogel) գագաթը (2053 մետր)։ Այն գտնվում է Դանուբ գետի աջ վտակ Տրաունի ջրահավաք ավազանում, Ավստրիայի Զալցքամերգուտ առողջարանային տարածքում։ Կրաքարային ապարներից բաղկացած լեռները հարուստ են լճերով, բարձրլեռնային ճահիճներով և քարանձավներով, որոնք ձևավորվել են  Պլեյստոցենի ժամանակաշրջանի սառցադաշտերի հալվելու հետևանքով։ «Դրախտի սանդուղքի» անհավատալի նկարներ անելու համար, այն էքստրիմ արշավականների սիրելի վայրերից մեկն է։ Քայլարշավի մասնակիցը պետք է ունենա մագլցման դասի` C/D մակարդակ (մագլցում, որն իրականացվում է առանց մուրճի օգտագործման)։ Արշավի տևողությունը լեռան ստորոտի մեկնարկային կետից մինչև գագաթ տևում է երեք ժամ (հարաբերական բարձրությունը 470 մետր է)։ Գոյություն ունի դեպի գագաթ տանող երեք արահետներ, որոնցից միայն երկուսն է, որ դժվարության տեսանկյունից գնահատվում են, որպես C/D մակարդակ, մյուս արահետը գտնվում է A-ից C միջակայքում: «Դրախտի սանդուղքի» անհավատալի նկարներ անելու համար, այն էքստրիմ արշավականների սիրելի վայրերից մեկն է։ Սակայն մինչև սանդուղք կարելի է հասնել նաև ճոպանուղով ավելի կարճ ժամանակահատվածում։ Հասնելով սանդուղքին կա մի փոքր տափարակ հարթություն որտեղ արշավականները հնարավորություն ունեն մի փոքր հանգստանալու, սնվելու, լուսանկարներ անելու և երթուղու վերջին հատվածին պատրաստվելու համար: Դեպի գագաթ տանող սանդուղքն իրականում օդում ձգված մետաղական կառույց է, որն երկու կողմերից պաշտպանված են, բռնելու համար նախատեսված հատուկ ճոպաններով։ Սանդուղքով բարձրացողը ճոպանին ամրացվում է երկու անվտանգության կարաբիններով: Բարձրանալիս անսովոր քայլերը հաղթահարելու համար պետք է պահպանել մեկ հիմնական կանոն՝ ներքև չնայել։  «Սանդուղք դեպի դրախտ»-ի երկարությունը ընդամենը 40 մետր է։ Այն գտնվում է գետնից 700 մետր բարձրության վրա։ Սանդուղքի հատվածը ավարտելուց հետո լեռան գագաթից բացվում է 360 աստիճան տեսարան, որտեղից կարելի է ամբողջությամբ վայելել շրջապատի բավականին գեղատեսիլ բնությունը, հատկապես Գոսաուսե լճի տեսարանները։ Գագաթից հետո քայլարշավի երթուղին շարունակվում է լեռան մյուս կողմով և մինչև Գաբլոնցի Խրճիթ (Gablonzer Hutte) լեռնային կացարան տևում է 1,5 ժամ։ Սանդուղքը բաց է լինում մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Հետաքրքիր է, որ մետաղական սանդուղքի առաջին Via Ferrata-ն (իտալերեն՝ «Երկաթե ճանապարհ») տեղադրվել է 1843 թվականին ավստրիական Գոգեր Դահշթայն լեռան վրա աշխարհագրագետ և լեռնագնաց Ֆրիդրիխ Սիմոնիի կողմից։